-
Գրանցում

Մուտքի անուն՝
Գաղտնաբառ՝




Գովազդ

Օրվա հիթ շքերթը

Ջինջ գիշեր...
Ջինջ գիշեր... (4) նոր
Misak Kalajyan


կրակոտ աշուն
կրակոտ աշուն (1) նոր
KanSky


տրամադրություն
տրամադրություն (0) նոր
KanSky


Сухой дождь
Сухой дождь (0) նոր
KanSky



Իրադարձություններ
Այստեղ կտեղադրվեն տեղեկություններ լուսանկարչական ցուցահանդեսների, մրցույթների, ֆոտո-արշավների և ակումբային հանդիպումների վերաբերյալ:

«ՁԻԱՀ. գիտեմ, մտահոգ եմ, գործում եմ» Լուսանկարչ​ական ցուցահանդե​ս-մրցույթ

Սկիզբը՝ 2011-06-05 ,       Ավարտը՝ 2011-06-30
Վայրը՝ ք. Երևան, «Հայկական Կարմիր խաչի ընկերություն», Պարոնյան 21/1

«Կողմնորոշվելու ժամանակն է» ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրի շրջանակներում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) հայտարարում է լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես-մրցույթ  «ՁԻԱՀ. գիտեմ, մտահոգ եմ, գործում եմ»  խորագրով: 
Ցուցահանդես-մրցույթի նպատակն է նպաստել ՄԻԱՎ վարակի կանխարգելմանն ու ՄԻԱՎ-ով ապրողների նկատմամբ խարանի և խտրականության նվազեցմանը: 
Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել 3-ից 6 լուսանկար: Խնդրվում է լուսանկարներն ուղարկել բարձր որոկի՝ ցուցահանդեսի համար А3 չափի լուսանկար տպելուն համարմար:
Մրցութային աշխատանքները կգնահատվեն մասնագիտական ժյուրիի կողմից և լավագույն 3 աշխատանքների հեղինակները կարժանանան խրախուսական մրցանակների:
            Ցուցահանդես-մրցույթին աշխատանքների ներկայացման վերջնաժամկետն է 2011թ. հունիսի 30-ը: Ցուցահանդես-մրցույթի արդյունքների հրապարակման օրվա մասին կտեղեկացվի լրացուցիչ: 
Աշխատանքները կարող եք ներկայացնել ՀԿԽԸ կենտրոնական գրասենյակ, Երիտասարդական բաժին (հասցեն Պարոնյան 21/1) կամ ուղարկել photocontest.arcs@gmail.com էլ.հասցեին: 

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել
(010) 53 86 03 կամ 094 24 20 23 հեռախոսահամարներով:


Ինֆորմացիոն հովանավոր iPhoto.am լուսանկարչական ակումբ:

 

Իրադարձությունների արխիվ